«Ապրելու երկիր» կուսակցությունը բացառում է հետըտրական կոալիցիան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Այս մասին Irakanum.am–ի հետ ծավալուն հարցազրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը։ «Ապրելու երկիրը» ներկայացված է եղել Գյումրու ավագանիում։ Մալխասյանը 2021 թվականից ավագանու անդամ է, «Ապրելո երկիր» խմբակցության ղեկավարը, ասում է՝ քաղաքային խնդիրներին մանրամասն ծանոթ է, բազմիցս է առաջարկել լուծման տարբերակներ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում են՝ գործելու են բացառապես Գյումրու և գյումրեցու շահերի համար։
Գյումրու ամենացավոտ խնդիրը տնակների առկայությունն է։ Կա նաև գործազրկության բարձր մակարդակ։ Այս խնդիրրները կարգավորելու ծրագիրն ևս ունեն։ Կարեն Մալխասյանը կոչ է անում գյումրեցիներին ակտիվ մասնակցել ընտրություններին, կատարել ճիշտ ընտրություն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։