ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր՝ անվտանգության ոլորտում. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Մենք մեկնարկել ենք քաղաքական և անվտանգության երկխոսություն ԵՄ-ի հետ։ Երկու նիստ արդեն տեղի է ունեցել, որտեղ պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ աշխատանքներ պետք է սկսվեն»,-ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ անվտանգությունն առաջին անգամ ներգրավվել է ԵՄ-ի հետ բանակցություններում, ՍԵՊԱ-ում այդ ոլորոտը չկար, հիմա հատկացված է առաձին գլուխ։
«Դրա հետ է կապվում նաև ԵՄ ընդհանուր և անվտանգային պաշտպանական քաղաքականության ներքո գործող առաքելությունների գործողությունները և այժմ պատրաստ է ստորագրության պայմանագիր։ Կստորագրվի առաջիկայում»,-ասաց նա։
Նա նկատեց, որ ԵՄ դիտորդների ներդրումն անվտանգության ոլորտում նույնպես պետք է դիտարկվի կարևոր գործոն։ Հիշեցրեց, որ ԵՄ-ում լուրջ քննարկումներ են՝ այդ ոլորտն ամրապնդելու ուղղությամբ։