00:00:00

Վարդաշենցիները կրկին բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի մոտ

07:46, 24 մարտ 2025 Հասարակություն

Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 24-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց խոսքով, դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել:

Քաղաքապետի խոստացած ժամկետը լրացել է, բայց այդպես էլ խնդրին լուծում չի տրվել, իսկ շենքն ամեն պահի փլուզման վտանգի տակ է:

Նախորդ անգամ բնակիչները հայտարարել էին, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, իրենք վրաններ են խփելու քաղաքապետարանի և կառավարության դիմաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր