Հայաստանի հավաքականի հերթական պարտությունից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ում հրաժարականն օրակարգում է, Թբիլիսիում կրած խայտառակ պարտութունից հետո հանդես է եկել հայտարարությամբ։
Նա հայտնել է, որ բավական երկար շփվել է տղաների և ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։
Նա ասաց․ «Բոլորիս անունից, որովհետև մենք մի թիմ ենք, և համոզված ենք, որ որպես մեկ թիմ կարող ենք առաջ գնալ, մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքի համար։ Բայց երկար զրույցից հետո մենք խոստացել ենք միմյանց և համոզվել ենք, որ որպես մեկ թիմ կարող ենք առաջ գնալ։ Անկախ այն նեգատիվից, որ կա ֆուտբոլի նկատմամբ, մենք համոզված ենք, որ կարող ենք դա հաղթահարել և հունիսին ներկայանալ այլ վիճակում, իսկ սեպտեմբերին ներկայանալ որպես մարտունակ թիմ՝ աշխարհի առաջնությանն ընդառաջ։ Սա համատեղ հայտարարություն է ֆեդերացիայի և ֆուտբոլիստների, մարզչական շտաբի կողմից»։
Ի դեպ, նկատենք, որ Մելիքբեկյանը երկրպագուներից ներողություն չխնդրեց, որովհետև պահանջում են իր հրաժարականը։