00:00:00

Այսօր Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են

20:00, 04 մարտ 2018 Աշխարհ

Այսօր՝ մարտի 4-ին, Իտալիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Երկրի բնակիչները կընտրեն Պատգամավորների պալատի 630 անդամների և 315 սենատորների: Քվեարկության համար տեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով՝ 9:00-ին) և կփակվեն 23:00-ին: Վերջին սոցհարցումների համաձայն՝ երկրի քաղաքացիների 36,5%-ը կաջակցի աջ կենտրոնամետ դաշինքին: Մասնավորապես, դրանում ներառված են նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» քաղաքական շարժումը և Մաթեո Սալվինիի «Հյուսիսի լիգա» կուսակցությունը, որոնք հանդես են գալիս հօգուտ ԵՄ-ից Իտալիայի դուրս գալու հանրաքվեի: Եթե աջ կենտրոնամետները հավաքեն ձայների 40 տոկոս, ապա այն կարող է ձևավորել իշխող կոալիցիա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր