00:00:00

Վահագն Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց՝ առաջ անցնելով Թուրքիայի և Ադրբեջանի մրցակիցներից

21:11, 22 փետրվար 2025 Սպորտ

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում:

Եզրափակչում Դավթյանը վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է:

Աշխարհի գավաթի րակավորման փուլի արգելքը հաղթահարել էին նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), ինչպես նաև Արթուր Դավթյանը (հենացատկ):

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30