00:00:00

Ես ուզում եմ հեռանալ․ Սպերցյանը բացել է փակագծերը

22:44, 12 փետրվար 2025 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը լայնածավալ հարցազրույց է տվել Championat.com-ին։ 24-ամյա կիսապաշտպանը պատասխանել է մի շարք կարևոր հարցերի, անդրադարձել «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի հետաքրքրվածությանը, ինչպես նաև խոսել ռուսական ակումբից հեռանալու ցանկության մասին։

 

««Յուվենտուսից» հետաքրքրություն եղել է իմ նկատմամբ: Ամռանը նաև «Ժիրոնան» էր առաջարկով դիմել «Կրասնոդարին»: Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա իմ գործակալը Փարիզում էր, նա մի քանի հանդիպում է ունեցել այնտեղ: Եվ, եթե չեմ սխալվում, Սաֆոնովին հարցրել են իմ և մի քանի այլ խաղացողների մասին։ Բայց ոչ մի առաջարկ կամ հեռախոսազանգ չի եղել։ Իմ ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լիդսը» և «Լանսը»։

 

Այո, ես ցանկանում եմ հեռանալ, բայց չեմ կարող հրաժարվել «Կրասնոդարից»։ Առաջարկը պետք է շատ լավը լինի, իսկ ակումբը պետք է մեծ ցանկություն ունենա ինձ բաց թողնելու։ Այս ձմռանը հենց սա էր պակասում»,- նշել է Սպերցյանը։

 

 

 

Armsport

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30