00:00:00

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները կհանդիպեն Անդրանիկ Քոչարյանի հետ

21:31, 29 հունվար 2025 Քաղաքականություն

44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները վաղը՝ հունվարի 30-ին, կգնան Ազգային ժողով` հանդիպելու ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Անդրանիկ Քոչարյանի հետ, որից հետո նրանք հանդիպել էին Քոչարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հավաստիացում ստացել, որ առաջիկայում քննարկում կկազմակերպվի և իրենց հուզող հարցերը կուսումնասիրվեն։

Ծնողները պահանջում են, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարները ներկա լինեն հանդիպմանը՝ գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, քննչական կոմիտեի ղեկավարը, առողջապահության նախարարը, և տեղեկացնեն, թե ինչ աշխատանքներ են տարվում գերիների հարցով, ինչպես նաև՝ ԴՆԹ փորձաքնությունների վերաբերյալ տեղեկություն փոխանցեն։

Արդյոք վաղվա փակ հանդիպմանը գերատեսչությունների ծնողները ներկա կգտնվեն, թե ոչ, ծնողները դեռևս չգիտեն, բայց փակ հանդիպմանը մասնակցելու է շուրջ 15 ծնող։

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28