00:00:00

Բայդենին ու Բլինքենին էլեկտրական աթոռի թող նստացնեն, նոր ԱՄՆ-ն ժողովրդավար կլինի, նրանք ավազակներ են

16:44, 29 հունվար 2025 Հասարակություն

ՌԴ Պետդուման կդիմի ԱՄՆ Կոնգրեսին՝ հետաքննություն իրականացնելու և այս իրադրության հանգամանքները պարզաբանելու նպատակով։ Այս մասին այսօր Պետդումայի հերթական նիստի ընթացքում նշել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ անդրադառնալով ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնի այն պդնումներին, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ էր նախապատրաստում։

«Անթույլատրելի է, որ պետական մակարդակում որևէ երկրի, այս պարագայում՝ մասնավորապես ՌԴ ղեկավարի նկատմամբ մահափորձ իրականացնելու վերաբերյալ քննարկում տեղի ունենա։

Իրեն դեմոկրատիայի առաջամարտիկ համարող երկրին ղեկին սովորական ավազակներ ու մարդասպաններ են։ Թող Բայդենն ու Բլինքենը էլեկտրական աթոռի նստացնեն, նոր ամբողջ աշխարհը կտեսնի, որ դա է դեմոկրատիան, իսկ եթե լռեն, ուրեմն թող բերանները փակեն ու ոչ ոքի ոչինչ չսովորեցնեն։

Ռուսաստաննա անելու է հնարավորը՝ պետությունն ու նախագահին պաշտպանելու համար, պատասխանը կլինի կոշտ և ոչ ուշացած», - նշել է Վոլոդինը։

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28