ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, որ «Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա»։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հերքում է տարածել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ։
««Ժողովուրդ» օրաթերթում հրապարկված ու մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր Ալեն Սիմոնյանը Բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեզ և բալթյան երկրների համար լավ լինի, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։