00:00:00

Մեր իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակ

10:41, 28 հունվար 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ եւ, իհարկե, մեր շատ սիրելի զինծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի 33-րդ տարեդարձի առթիվ:

ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների եւ այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով: Ճիշտ է, դա այդքան էլ հեշտ չէ, բայց մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ եւ մարտունակ բանակ, որը կդառնա մեր պետության անկախության, անվտանգության եւ ինքնիշխանության երաշխավորն ու պաշտպանը:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այս պահին մեր սահմաններին կանգնած բոլոր զինծառայողներին, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք հանգիստ ապրել ու արարել մեր երկրում: Ցանկանում եմ նրանց բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ:

Խոնարհումս մեր բանակի բոլոր անմահացած քաջերի հիշատակին, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կանգուն է:

Փա՛ռք Հայոց բանակին»:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31