UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը ամերիկյան «JAXXON Podcast»-ին տված հարցազրույցում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ -Դուք ճանաչու՞մ եք Պուտինին:
Դուք ընկերներ եք։ «Ոչ, մենք ընկերներ չենք։ Բայց ես երկու անգամ հանդիպել եմ նրա հետ։ Նա հիանալի մարդ է: Նա շատ է սիրում մարտարվեստ։ Երբ ես կռվում էի Ռուսաստանում, նա ինձ երկու անգամ հանձնել է չեմպիոնական գոտին»,- ասել է Ծառուկյանը։ Նախորդ շաբաթ Ծառուկյանն ու Մախաչևը պետք է մենամարտեին UFC-ի չեմպիոնական գոտու համար, սակայն Արմանը մեջքի վնասվածքի պատճառով դուրս եկավ պայքարից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արման Ծառուկյանը շարունակում է գլխավորել UFC-ի դասակարգման աղյուսակը: