01:31:18

Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված Ուրալը

10:00, 25 հունվար 2025 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին գողության դեպք է բացահայտվել Արմավիրի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 57-ամյա Աթանես Հ․-ն 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակի հաշվեցուցակում ընդգրկված «Ուրալ» տրանսպորտային միջոցը հափշտակել և ընտանիքի հետ ՀՀ տեղափոխվելու ժամանակ իր հետ բերել և ապօրինի պահում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի փողոցների ցանկապատ տարածքում:

Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մեկնում են նշված վայր, որտեղ Աթանես Հ․-ն հայտնում է, որ 44-օրյա պատերազմից հետո 2023 թ․ ԼՂ պաշտպանության բանակի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ը բերել է Հայաստան:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հայտնաբերվել և հանձնվել է պահպանության ՀՀ Պաշտպանության նախարարությանը։
 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28