00:00:00

Երևանում բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան տուժածներ

06:50, 24 հունվար 2025 Հասարակություն

Հունվարի 23-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թիվ 83/1 հասցեի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1983 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։54-ին, մարվել՝ 18։58-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Վարորդը ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր