00:00:00

Երևանի Սոսեի փողոցում ավտոմեքենա է այրվել

22:51, 16 հունվար 2025 Հասարակություն

 

 

Հունվարի 16-ին, ժամը 17:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սոսեի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1967 թ.) և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1999 թ.) կողային հատվածը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր