Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Թող Ֆրանսիայի նախագահը հետևի Ուկրաինային, որը զոհաբերվեց նրա կործանման նպատակով»,- ասել է Կոբախիձեն։
Նա նաև նշել է, որ չի մեկնաբանի Ֆրանսիայի նախագահի ստերը, թե Ռուսաստանը միջամտել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին։
«Ես խոսում եմ այն մասին, թե որն է իրական խնդիրը։ Ես չեմ կարողանա մեկնաբանել սուտը»,- նշել է նա։
Նախօրեին Մակրոնն ասել էր, որ Մոսկվան «շատ ավելի ագրեսիվ» է դարձել հարևան երկրների նկատմամբ և որպես օրինակ բերել Վրաստանի խորհրդարանական ընտրությունները։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը փորձել է ապակայունացնել Վրաստանում ընտրական գործընթացը։ Մակրոնը նաև մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, որից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է անդրկովկասյան տարածաշրջանում կայունությունը խաթարող գործողությունների մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել էր Վրաստանի իրադարձություններին միջամտելու մեջ։