00:00:00

հայտնի է, թե ով և երբ կփոխարինի Անչելոտիին Ռեալումն

18:54, 06 հունվար 2025 Հասարակություն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է լքել զբաղեցրած պաշտոնը, եթե ընթացիկ մրցաշրջանում ակումբը խոշոր գավաթներ չնվաճի։ Այս մասին հայտնում է Relevo-ն, փոխանցում է Armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալացին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից», եթե թիմը չհաղթի Լա Լիգան կամ Չեմպիոնների լիգան։ Նշվում է, որ թիմը կգլխավորի Լևեկուզենի «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։

Եթե ​​«Ռեալը» նվաճի այդ գավաթներից գոնե մեկը, Անչելոտին կմնա ակումբում մինչև իր պայմանագրի ավարտը, որն ավարտվում է 2025/26 մրցաշրջանի վերջում։

Հատկանշական է, որ նույն ժամանակ ավարտվում է նաև Ալոնսոյի պայմանագրի ժամկետը «Բայերի» հետ։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31