00:00:00

Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ

17:58, 06 հունվար 2025 Հասարակություն

Սույն թվականի հունվարի 06-ին` տեղական ժամանակով ժամը 17:28-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․96⁰ և արևելյան երկայնության 45.49⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ,  3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզում՝ 2-4 բալ,  ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր