00:00:00

Երևանում բնակարան են թալանել․ գողացել են 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա և արծաթյա մատանիներ

08:44, 31 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Դեկտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Վարդան Ա․-ն և հայտնել, որ մոտ 1 ժամ առաջ, վերադառնալով իր բնակարան, նկատել է, որ բնակարանից գողացել են 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդ և «Iphone» տեսակի բջջային հեռախոս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ավագ քրեական ոստիկան Կարապետյանը, որտեղ Վարդան Ա․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 10։30-ից մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը բացել է իրեն պատկանող բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել է 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա և արծաթյա մատանիներ՝ իրեն պատճառելով գույքային վնաս։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր