Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Այսօր անցկացվել է 4 խաղափուլ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո․
Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր
Հայկ Մարտիրոսյան՝ 5.5 միավոր
Կարեն Գրիգորյան՝ 5.5 միավոր
Զավեն Անդրիասյան՝ 5 միավոր
Տիգրան Պետրոսյան՝ 4 միավոր
Էմին Օհանյան՝ 4 միավոր
Արամ Հակոբյան՝ 4 միավոր
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 միավոր
Հայ շախմատիստուհիների արդյունքները 8 խաղափուլից հետո․
Աննա Սարգսյան՝ 5 միավոր
Էլինա Դանիելյան՝ 4.5 միավոր
Մարիամ Մկրտչյան՝ 3 միավոր
Վերջին խաղային օրը կմեկնարկի դեկտեմբերի 28-ին՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին:
Դեկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա կայծակնային շախմատի առաջնությունը: