00:00:00

Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

09:57, 28 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ) փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Ապարանի, Անիի (մերկասառույց), Արագածի, Թալինի (մառախուղ) տարածաշրջաններում, Ջերմուկ, Դիլիջան, Գավառ, Սիսիան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ գյուղերում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում (մերկասառույց) տեղում է ձյուն։

Սարալանջ-«Զանգեր», «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածներում, Սյունիքի մարզի և Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում մառախուղ է:

Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Արագածի տարածաշրջանում և Ծիլքար գյուղում բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության հա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր