ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը հավատարմագրված, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի խումբ ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ԶԼՄ մի խումբ ներկայացուցիչների հանձնել են խորհրդանշական նվերներ։