00:00:00

Լոռիում առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք

16:49, 26 դեկտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է տնտեսավարողների Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ, որը միտված էր վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները:

 «Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման ընթացքում այս մարզում առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք: Սա թեև համեմատաբար ցածր ցուցանիշ է, սակայն ոչ բավարար. բակային մորթը պետք է իպառ բացառվի, իրացման ցանցը պարտավոր է ընդունել և վաճառել միայն սպանդանոցային ծագման միս»,- հանդիպման ժամանակ նշել է տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը:

 Լոռու մարզում փաստացի գործում է 12 սպանդանոց, որոնցից 11-ը ծառայություններ մատուցող են, որոնց ծառայություններից օգտվում են նաև հարակից Տավուշի և Շիրակի մարզերի բնակիչներն ու տնտեսավարողները:

 Տնտեսվարողները ներկայացրել են խնդրի կարգավորման իրենց տեսակետները: Դրանք արձանագրվել են ՍԱՏՄ ներկայացուցիչների կողմից, կքննարկվեն և կառաջարկվի ընդունելի լուծում թե՛ ֆերմերների, թե՛ սպանդանոցների, և թե՛ իրացման կետերի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր