00:00:00

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները սահմանելու որոշում է ստորագրել

12:46, 26 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները սահմանելու որոշում է ստորագրել:

«Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 212-րդ հոդվածի 2-րդ մասը՝

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ են հանդիսանում՝

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը.

4) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, ինչպես նաև նույն վարչության՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերում (ավտոմոբիլային կամ երկաթուղային) մաքսային հսկողություն և մաքսային գործառնություններ իրականացնող բաժինները.

5) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը.

6) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր