00:00:00

Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ

15:23, 24 դեկտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են. «Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր տեսնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:

Սիրելի՛ ծնողներ, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:

-Երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,

-Դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով չշփոթելու համար,

-Նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,

-Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր