SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել են դեկտեմբերի 17-ին Էրեբունի փողոցի 17 հասցեում անհայտ անձանց կողմից 22-ամյա Մանուկ Մ․-ին և 23-ամյա Արամ Մ․-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքի մանրամասները։
Պարզվել է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23։50-ին, էրեբունի փողոցի 17 հասցեի մոտ Մանուկ Մ․-ն և Արամ Մ․-ն վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 15-ամյա Մարկ Դ․-ի, 15-ամյա Ալեք Դ․-ի, 15-ամյա Արթուր Բ․-ի և 19-ամյա Արսեն Փ․-ի հետ, որի ժամանակ Ալեք Դ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մանուկ Մ․-ին, իսկ Մարկ Դ․-ն իր մոտ գտնվող մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկայով մարմնական վնասվածք է պատճառել Արամ Մ․-ին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։