00:00:00

Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը դաշինք կստեղծեն ընդդեմ Ռուսաստանի

16:00, 04 մարտ 2018 Աշխարհ

Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը կարող են ռազմական դաշինք ստեղծել։ Նման գաղափար է Քիշնևում՝ «Արևելյան գործընկերությունն ու անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջխորհրդարանական համաժողովի ժամանակ հնչեցրել Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին։ Երեք հանրապետությունների պատգամավորների հանդիպումը կայացել է երեք երկրների խորհրդարանների ղեկավարների և ՆԱՏՕ-ի Ատլանտյան խորհրդի համատեղ նախաձեռնությամբ։ Ֆորումին մասնակցել են Եվրախորհրդարանի, ԱՄՆ Կոնգրեսի, Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային փորձագետներ և քաղաքագետներ։ Նոր միության ստեղծման մեջ Պարուբին առջարկում է գործածել ուկրաինա-լեհա-լիտվական բրիգադի օրինակով ռազմական դաշինքի փորձը։ Ուկրաինացի խոսնակը կարծում է, որ նոր կազմակերպության առաջին նիստը պետք է անցկացնել Կիևում։ Նրա մտահղացմամբ՝ դաշինքի միջոցառումների ժամանակ կբարձրացվեն համագործակցության հստակ հարցեր, այդ թվում ռազմական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր