Քաղաքապետարանը հայտարարություններ է տարածել․
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավիթ Բեկի - Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում:
Մասնավորապես՝ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ) հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով»:
«Ս.թ. դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան - Երևանյան փողոցների խաչմերուկում:
Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով»: