00:00:00

«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է այրման եղանակով ոչնչացման

12:15, 13 դեկտեմբեր 2024 Հասարակություն

«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է այրման եղանակով ոչնչացման: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ–ից:

Հիշեցնենք, որ Երեւանի Գումի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:

Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին 7 հոգու եւ ինքնահրկիզման փորձ կատարողին՝ խուլիգանության կասկածանքով:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31