00:00:00

Մերկասառույց ճանապարհի պատճառով մի քանի կմ-անոց խցանում է ստեղծվել․ մեքենաների թիվը անցնում է 250-ը

19:45, 12 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններից դեպի Տառերի պուրակ տանող ճանապարհահատվածում։ 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ մոտ 250-ից ավելի տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև բեռնատարներ, միջքաղաքային ավտոբուսներ, «Գազել»-ներ չեն կարողանում առաջ ընթանալ, քանի որ ճանապարհը մշակված չէ մերկասառույցից։ Շատ վարորդներ էլ ավտոմեքենաները կայանել են, դուրս են եկել և շիվար սպասում են, թե երբ ճանշինը կբարեհաճի, որպեսզի ճանապարհը մշակի աղ ու ավազով։

Մոտ 30 թեթև մարդատար և 10 բեռնատար ավոտմեքենաներ մերկասառույցի միջից դուրս են բերել փրկարարները ու պարեկները։ Միայն այս երկու կառույցներից են, որ օգնության ձեռք են մեկնում վարորդներին։
 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր