00:00:00

Մեր տարածաշրջանում զանգվածային ոճրագործության ականտեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի. Միրզոյան

17:48, 12 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի բարձրաստիճան հատվածին և հանդես եկել ելույթով:

 

 «Մեծարգո՛ պարոն Նախագահ,

 

Ձերդ գերազանցություններ, 

 

Հարգելի՛ գործընկերներ,

 

Պատիվ ունեմ ողջունել Ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին:

 

Ցեղասպանության հանցագործությունների քննարկման օրակարգն արդեն հինգերորդ անգամ է Երևանում մեկտեղում քաղաքական գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, ոլորտի հայտնի գիտնականների, դատավորների, իրավապաշտպաննեիր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

 

Վստահ եմ՝ գիտեք նաև, որ այս ֆորումը հյուրընկալելուց բացի Հայաստանը նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է, որը վերջին անգամ ընդունվել է այս տարվա մարտ ամսին և դրա հիմնական թեմաներից մեկը եղել է հենց ցեղասպանության վաղ նախազգուշացումն ու վաղ արձագանքումն ապահովելու հարցը։

 

Պիտի նշեմ, որ այս տարիների ընթացքում բանաձևում մշտապես իրականացվել են բովանդակային կարևոր լրացումներ, իսկ հերթական գլոբալ ֆորումի կազմակերպման ժամանակ երբեք չի եղել քննարկվող թեմաների պակաս։ Եվ այս փաստը, որքան էլ որ տարօրինակ հնչի՝ որպես դրական արձանագրում չեմ անում: Այս փաստը մի ցավալի իրողություն է։ Իրողություն, որն արձանագրում է մեր՝ որպես միջազգային հանրության ջանքերի արդյունավետության պակասը կամ, եթե կուզեք ավելի անկեղծ, մեր հավաքական անկարողությունը կանխել աշխարհում տեղի ունեցող մարդկության դեմ ուղղված ոճրագործություններն ու ցեղասպանությունները։ 

 

Անգամ օրեր առաջ՝ դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն, անգամ դրանից երեք օր առաջ, անգամ դրանից երեք օր հետո՝ այսօր, աշխարհի տարբեր անկյուններում և հատկապես զինված հակամարտությունների գոտիներում մենք ականատես ենք լինում ցեղասպանական գործողությունների, դրսևորումների, ազդակների, որոնք խոսում են մարդկության դեմ հասունացող նոր հանցագործությունների մասին։ 

վերականգնման ուղղությամբ։

 

Խոսքս ցանկանում եմ ավարտել «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևի մի շատ կարևոր դրույթով.

 

«Բոլոր ժողովուրդներն իրենց ներդրումն ունեն քաղաքակրթությունների և մշակույթների բազմազանության և հարստացման գործում, ինչը և կազմում է մարդկության ընդհանուր ժառանգությունը»: Իսկ այդ ժառանգության պաշտպանության գործը, կարծում եմ, յուրաքանչյուրիս պարտավորությունն է:

 

Ֆորումի մասնակիցներին ցանկանում եմ հետաքրքիր քննարկումներ և արդյունավետ աշխատանք:

 

Շնորհակալություն:»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր