00:00:00

ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը Պրահայում մասնակցել է կիբեռ և տեղեկատվական կայունության ընտրական ցանցի հանդիպմանը

16:42, 11 դեկտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը դեկտեմբերի 5-ից 6-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել են Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնած (IFES Regional Europe Office) կիբեռ և տեղեկատվական կայունության ընտրական ցանցի (CIREN) հերթական հանդիպմանը։

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են տարբեր երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներ, IFES-ի փորձագետներ, ինչպես նաև ՏՏ ոլորտում առաջատար համարվող Microsoft, Google, Amazon ընկերություններից հրավիրյալներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր