Դեկտեմբերի 9-ին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Երևան Մ2 ճանապարհին երթևեկող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է թմրամիջոցներ լինեն:
Shamshyan.com-ը հայտնում է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում պարեկները նկատում են կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցնում են: Ստուգում են վարորդի անձը, ապա, երբ հետաքրքրվում են, թե արդյոք ավտոմեքենայում կասկածելի իր, զենք-զինամթերք, թմրանյութեր կան, վարորդը պատասխանում է՝ ոչ, երբ պարեկները փորձում են ավտոմեքենայի ուղևորների ինքնությունը ճշտել, նրանցից մեկը նստում է ավտոմեքենան և դիմում փախուստի:
Պարեկները վարորդին նստեցնում են իրենց ավտոմեքենան և սկսվում է հետապնդում: Փախուստի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա պարեկներին հաջողվում է վնասազերծել նրանց, իսկ ձորում հայտնաբերում են կասկածելի փաթեթները՝ լցված թմրամիջոցի նմանվող զանգվածներով:
Բերման ենթարկվածները Գեղարքունիքի մարզի բնակիչներ 44-ամյա Արամ Ճաղարյանն է, ավտոմեքենայի վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Բաղդասարյանը, մյուսն էլ Սյունիքի մարզի բնակիչ 58-ամյա Աբել Ոսկանյանն է:
Հայտնաբերվել է 3,981 գ «մարիխուանա», 5,474 գ «հերոյին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ և 2,000 հատ «մեթադոն» տեսակի դեղահաբ: