Ջրային ռեսուրսների նորմերի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքում և Վայոց ձորում արձանագրել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:
«Կապան քաղաքում գործող Ա/Ձ Ալեն Հովհաննիսյանին, Ա/Ձ Արթուր Օհանջանյանին պատկանող ավտոլվացման կետերի ջրահեռացումը կատարվել է առանց թույլտվության՝ ավտոլվացումից առաջացած կեղտաջրերը լցվել են Ողջի գետ։
Արենի համայնքում Ստեփան Սարգսյան, Նվեր Օհանյան, Վարդան Ալարվերդյան Ա/Ձ-ների ավտոլվացման կետերից արտահոսող կեղտաջրերը հեռացվել են ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվության։
Տեսչական մարմնի Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինների պետերի որոշումներով ավտոլվացման կետերի գործունեությունները կասեցվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։