Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հադի(Սինիրլիօղլուի) միջև:
Այդ երկրի ԱԳՆ-ից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական մեծ փորձ ունեցող Սինիրլիօղլուին շնորհավորել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար և հետագա հաջողություններ մաղթել այդ կարևոր գործունեության մեջ: Գլխավոր քարտուղարին է ներկայացրել ԵԱՀԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցության կարևորությունը։
Նշվում է, թե կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության օրակարգի տարբեր հարցերի և հեռանկարների շուրջ: