Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության ստորաբաժանումների հետ համատեղ «SAT-SAS-2024» վարժանքները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վարժանքների ավարտական փուլում կատարվել են հատուկ նշանակության ջոկատայինների խումբը ծովով դեպի կեղծ հակառակորդի թիկունք դուրս բերելու, թիրախային օբյեկտի գաղտնի դիտարկման և խոցման խնդիրները։
Ուսումնավարժանքներն անցկացվել են Թուրքիայի Մարմարիս քաղաքի Աքսազ ռազմածովային բազայում։