00:00:00

Լեհաստանում սառնամանիքից ավելի քան 25 մարդ է զոհվել մեկ շաբաթվա ընթացքում

03:24, 04 մարտ 2018 Աշխարհ

Լեհաստանում սառնամանիքի հետեւանքով զոհերի քանակը շարունակում է աճել, հաղորդում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով երկրի ոստիկանության պաշտոնական կայքը։ Անցնող շաբաթ երկրի տարածքը Սկանդինավիայից ներխուժած օդային զանգվածների ազդեցության տակ էր: Օդի ջերմաստիճանը նույնիսկ ցերեկային ժամերին մինուս 10 աստիճանից չի բարձրացել, իսկ գիշերը եղել է մինուս 20 աստիճանի սահմաններում՝ երբեմն հասնելով գրեթե 30 աստիճանի:

Լեհաստանի ոստիկանության տվյալներով՝ երկրում փետրվարի 23-ից մոլեգնող սառնամանիքի հետեւանքով զոհվել են 26 մարդիկ։

Երկրում առաջին աստիճանի վտանգի մակարդակ է հայտարարված։ Սակայն օդերեւութաբանները կանխատեսում են, որ սառնամանիքը մոտակա օրերին կզիջի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր