00:00:00

Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով

11:19, 27 նոյեմբեր 2024 Իրավական

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով, այս մասին հայնտել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով մեղադրող դատախազի բողոքը մերժեց, իսկ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքը բավարարեց մասնակի՝ առաջին ատյանի դատարանի կողմից Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվեց 1 տարի ժամկետով։
 
Արմեն Չարչյանը կշարունակի մնալ ազատության մեջ»,- նշել է Ալեքսանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր