Փաստաբան Վահե Եփրիկյանը հաղորդել է, որ դատարանը արդարացրել է 2 հոգու, որոնք մեղադրվում էին «Սրբազան պարյաքր» շարժմանը մասնակիցներ ներգրավման մեջ։
«ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող պաշտպանյալս` Վահիկ Ավագյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 236րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող մյուս պաշտպանյալս` Պերճ Խաչատրյանն այսօր արդարացվեցին իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։
Հիշեցնեմ` Վ. Ավագյանի և Պ. Խաչատրյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում էր Սրբազան շարժման օրերին իբրև թե հավաքներին մասնակցել պարտադրելու համար, մինչդեռ վարույթի դեռ սկզբնական փուլում մենք բարձրաձայնում էինք դրա իրավաբանական սնանկության մասին` դեռ ամիսներ առաջ կանխատեսելով այսօր կայացված վերոհիշյալ որոշումները»,- գրել է փաստաբանը։