00:00:00

«Փյունիկ» -«Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է. «Վեստ Արմենիա»-ի ֆուտբոլիստները բողոքի ակցիա են անում՝ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել

14:21, 21 նոյեմբեր 2024 Սպորտ

«Փյունիկ» -«Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է:

 

«Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի այսօր կայանալիք մեր հանդիպումը չի կայանալու մրցակից թիմի չներկայանալու պատճառով»,- ասվում է «Փյունիկ»-ի տարածած հաղորդագրությունում։

 

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները չեն ցանկանում դուրս գալ խաղադաշտ, քանի որ երեք ամիս աշխատավարձ չեն ստացել։

 

Ֆուտբոլիստները Armsport.am-ին պատմել էին, որ իրենք գրեթե 3 ամիս մնացել են առանց աշխատավարձերի, ինչի պատճառով պատրաստվում են բոյկոտել։ Դիտարկվում են բոյկոտն արտահայտելու տարբերակներ, ընդհուպ դուրս չգալ խաղադաշտ՝ Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ կայանալիք արտագնա խաղում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր