Մոսկվաբնակ 27 տարեկան Ֆլորա Բիչախչյանը հիանալի ելույթ է ունեցել ռուսական «Ну-ка, все вместе» մրցույթի ժամանակ:
Նրա օգտին քվեարկել է 100 ժյուրիի անդամից 98-ը։
«Սա այսօր բեմում արտիստի տեսանկյունից ամենապրոֆեսիոնալ ներկայացումներից մեկն է։
Հենց սրա համար է հեռուստադիտողը համերգի գնում՝ էմոցիաներ ստանալու համար», - Ֆլորա Բիչախչյանի երգելուց հետո այսպես է մեկնաբանել Սերգեյ Լազարևը:
Մրցույթի վերջում եզրափակիչ պետք էր անցնել 2 մասնակից, բայց Սերգեյ Լազարևի և Նիկոլայ Բասկովի որոշման արդյունքում 6 մասնակից անցավ եզրափակիչ փուլ:
Հիշեցնենք, որ եզրափակչի համար հաջորդ թողարկման ժամանակ կերգեն Էլեն Բադալյանը և Գայանա Խաչատրյանը: