00:00:00

Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին կարգադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան

14:36, 15 նոյեմբեր 2024 Իրավական

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր շարունակվում էր «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։ Նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը չէին ներկայացել։ Դատական նիստին ներկա էր մեղադրյալներից միայն Արմեն Գևորգյանը։

Նիստը նախագահող Սարգիս Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանի որոշմամբ քրեական գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին կարգադրաբար ներկայացնեն ՀՀ Հակակոռուպցիոն դատարան՝ կայանալիք հերթական  դատական նիստին նրանց մասնակցությունը ապահովելու նպատակով։

Որոշման կայացումը հանձնարարվեց ՀՀ ոստիկանապետին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր