04:52:59

Ավինյանի կնոջ հորը Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

20:08, 14 նոյեմբեր 2024 Իրավական

 

 

Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել մի անձի կողմից իրեն հարված հասցնելու վերաբերյալ։ Հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին InfoPort.am-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշել է, որ այս պահին իրականացվում է քննություն, պարզվում են հանգամանքները։

Նշենք, որ ավելի վաղ mediahub-ը գրել էր, որ այսօր առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

Հավելենք, որ Քրեական օրենսգրքի 195 հոդվածը վերաբերում է ֆիզիկական ներգործությանը։ Հոդվածի առաջին մասը սահմանում է.

«Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»։

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31