00:00:00

Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջ․ ֆան ակումբները նոյեմբերի 14–ին միասնական երթի դուրս կգան

00:23, 14 նոյեմբեր 2024 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները վաղը Հայաստան - Ֆարերյան կղզիներ խաղից առաջ միասնական երթի դուրս կգան` կրկին պահանջելով ՀՖՖ ղեկավար անձնակազմի հրաժարականը։ Այս մասին հաղորդագրություն են տարածել «Red Eagles» և First Armenian Front (FAF) ֆան ակումբները։

«Red Eagles»–ի երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 19։00-ին, իսկ FAF–ինը` նույն ժամին Ֆրանսիայի հրապարակից։ Նրանք կմիավորվեն Սախարովի հրապարակում և կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ։

Ֆան ակումբները ուժային կառույցներին կոչ են անում խաղից առաջ, երկրպագման պրոցեսի ժամանակ և դրանից հետո չդիմել սադրիչ որևէ գործողության երկրպագուների նկատմամբ։
«Ազգային հավաքականի խաղը չի եղել և չի կարող լինել անկարգությունների հարթակ։ Մենք դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում»,– նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30