00:00:00

ՀՖՖ-ն արձագանքել է ֆան ակումբների մեղադրանքներին

13:31, 11 նոյեմբեր 2024 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ֆան ակումբների մեղադրանքներին:

 

«Հարգելի երկրպագուներ, առջևում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներն են: Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին կհյուրընկալի Ֆարերյան կղզիների հավաքականին, իսկ նոյեմբերի 17-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմին:

 

Չկա ավելի կարևոր բան, քան ազգային հավաքականը: Ուստի կոչ ենք անում բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ և, ինչպես միշտ, աջակցել Հայաստանի ազգային հավաքականին Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ տնային խաղում:

 

Ինչ վերաբերում է երկրպագուական շարժումների՝ տոմսերի վերաբերյալ հայտարարությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նրանց հանդեպ չկա որևէ խոչընդոտ տոմսերի ձեռքբերման հարցում: Նրանց համար նախատեսված տոմսերը, ինչպես միշտ, ամրագրված են տոմսերի վաճառքի օնլայն հարթակում և հասանելի կլինեն այսօր՝ սկսած 15:00-ից:

 

Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ այս թեմայի շուրջ ցանկացած տեսակի շահարկումներից»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր