00:00:00

Աշխարհի առաջնությունում Ալեքս Սահակյանը 9 հնարավորից ունի 6,5 միավոր

18:06, 08 նոյեմբեր 2024 Սպորտ

Աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ:

 

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մինչև 18 տարեկան պատանիների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, ով 9 հնարավորից ունի 6.5 միավոր և կիսում է 3-8-րդ հորիզոնականները: Այս տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 5 միավոր:

 

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը ունի 6 միավոր:

 

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի 4.5 միավոր:

 

Նախավերջին՝ 10-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր