ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստանի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունն ԱԱՀ-ի դեբետային մնացորդներ առաջացնելու, այնուհետև դրանք պետությունից հետ ստանալու նպատակով իր հետ փաստացի փոխկապակցված մեկ այլ կազմակերպությունից ստացել է ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ` առաջացնելով շուրջ 900.000.000 ՀՀ դրամի ԱԱՀ դեբետային գումար և միջոցներ է ձեռնարկել՝ դեբետային գումարները հետ ստանալու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
Իրականացված նախաքննության ընթացքում պատասխանատու անձանց կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ, իսկ վերոնշյալ դեբետային գումարներն ուղղվել են այդ ճշտումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մարմանը: