00:00:00

Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը

13:04, 05 նոյեմբեր 2024 Իրավական

Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ իր վճիռը, այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

 

«Հրապարակային նիստը կանցկացվի ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի Նախագահ, Դատավոր Նավաֆ Սալամը կկարդա Դատարանի վճիռը։

 

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:

 

2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և Դատարանի կանոնակարգի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գործի վարույթը կասեցվեց մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի որոշման հրապարակումը:

 

2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Դատարանի Նախագահի սահմանված ժամկետում Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ:

 

Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր