00:00:00

Զախարյանը պատրաստվում է այս մրցաշրջանում առաջին անգամ խաղալ Ռեալ Սոսյեդադի կազմում

17:02, 04 նոյեմբեր 2024 Սպորտ

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է ընդհանուր խմբում և պատրաստվում է այս մրցաշրջանում իր նորամուտը նշել Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի կազմում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

 

Այս մասին խոսել է Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։ Ըստ նրա՝ Արսենը կարող է խաղադաշտ դուրս գալ նոյեմբերի 14-ին Իսպանիայի գավաթի խաղարկության՝ «Յովե Էսպանյոլի» դեմ խաղում։

 

«Արսենի հետ ամեն ինչ կարգին է. նա մարզվում է ընդհանուր խմբում՝ մարզավիճակ հավաքելով։ Հուսով եմ, որ նա պատրաստ կլինի հետաձգված գավաթային խաղին, բայց բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը»,- ասել է Գոլուբինը RIA Novosti-ին տված հարցազրույցում։

 

Արսեն Զախարյանը վնասվածք էր ստացել հուլիսի կեսերին:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30