00:00:00

Արարատը չի միանում մյուս ակումբներին. ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել

22:51, 02 նոյեմբեր 2024 Սպորտ

Երևանի «Արարատը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

««Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է անդրադառնալ հայկական ֆուտբոլի շուրջ ներկայումս ստեղված իրավիճակին:

ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին:

Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք այն աշխատանքները, որոնք ՀՖՖ-ն ձեռնարկում է ենթակառուցվածքների բարելավման հարցում, մանկապատանեկան ֆուտբոլում, կանանց ֆուտբոլում, ֆուտզալում, մասսայական ֆուտբոլում և ֆուտբոլային այլ բնագավառներում: Մենք համոզված ենք, որ ժամանակի ընթացքում այդ աշխատանքները կտան իրենց արդյունքները։

Այսպիսով, հաշվի առնելով այս ամենը, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր